
2 մարդ է զոհվել, ևս 2-ը, այդ թվում ոստիկաններ, վնասվածքներ են ստացել ամերիկյան Սենթ Լյուիսում տեղի ունեցած հրաձգության արդյունքում, փոխանցում է Associated Press-ը:
Ինչպես հայտնել է Սենթ Լյուիսի ոստիկանապետը, կասկածյալը կրակ է բացել կնոջ և տղամարդու ուղղությամբ, ևս մեկ տղամարդ հիվանդանոց է տեղափոխվել: Հանցագործը ձերբակալվել է:
Իշխանությունները ենթադրում են, որ հրաձգությունը տեղի է ունեցել վիճաբանության արդյունքում:
Դեպքի մանրամասները պարզվում են: