Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ ընթացքում է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դատավարությունը, ի՞նչ հուսալիության է ռուսական բանտում Հարությունյանի ապահովությունը, եւ ինչպիսի՞ն է իր եւ ընտանիքի միջեւ կապ պահելու դյուրինությունը:
«Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը ստանալու համար զրուցեց Ռուսաստանում գտնվող մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանի հետ:
«Հայրիկիս հետ դեռ չենք կարողացել խոսել. այս պահին դեռ նորությունները քիչ են, որովհետեւ սպասում ենք դեկտեմբերի 14-ի դատավարությանը, սակայն նշեմ, որ հորս  առողջական վիճակն արդեն նորմալ է, կազդուրվում է, իսկ ուրիշ տեղեկություններ առայժմ չկան»,-ասաց Լ. Հարությունյանը` հավելելով, որ հոր մասին եղած տեղեկություններն էլ հաջողվում է ստանալ նոր փաստաբան Ռուբեն Մարգարյանի սրտացավ աշխատանքի շնորհիվ:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է «երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան»: Հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Օզնոբիխինո գյուղի մոտ Հարությունյանի վարած «Կամազ»-ը չէր արգելակել եւ բախվել էր «Լիազ» մակնիշի ուղեւորատար ավտոբուսին: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել էր:
Նշեք, որ երբ Հ. Հարությունյանին ծաղկավոր խալաթով ներկայացրին ՌԴ դատարան, Հայաստանի տարբեր քաղաքներում ու սփյուռքում, ի պաշտպանություն Հ. Հարությունյանի, բողոքի ցույցեր անցկացվեցին: Հիմա խոր լռություն է, հասարակական կրքերը հանդարտվել են, միակ անհանգիստը մնացել է Հարությունյանի ընտանիքը, որը, ինչպես նշեց Լիլիթը, անդադար մտահոգվում է հոր ճակատագրով:

Նյութերը՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ




Լրահոս