ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներն Ալավերդի քաղաքում հանդիպել են բնակիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներն Ալավերդի քաղաքում հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել բնակիչների բարձրացրած բազմաթիվ խնդիրներին։ Այս օրերին Ալավերդի քաղաքում աղմուկ բարձրացրած թիվ մեկ խնդիրը քաղաքի թվով 6 մանկապարտեզների փակումն է, որը առաջացրել է բնակիչների բողոքը։ Ալավերդցիները ԲՀԿ պատգամավորներին տեղեկացրեցին, որ քաղաքի մանկապարտեզների փակումը իրենց կանգնեցրել է անելանելի վիճակի առջեւ եւ խնդրեցին միջամտել՝ հարցը արագ կարգավորելու համար։ Ըստ բնակիչների, պատճառն այն է, որ քաղաքի բյուջեն չի ստացել այն գումարները, որ պետք է վճարեր Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը որպես բնապահպանական վճար, ինչի պատճառով քաղաքի բյուջեից մանկապարտեզների ֆինանսավորումը ժամանակավորապես կասեցվել է։

4c8d1396-4cd4-4243-9c7d-afc5c0f74540

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության պատգամավորները խոստացան խնդիրը ներկայացնել կառավարությանը, քանզի նշյալ կոմբինատը որեւէ իրավունք չունի չկատարելու օրենքով սահմանված իր պարտականությունը եւ քաղաքը կանգնեցնելու նման խնդրի առջեւ։
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները ալավերդցիների հետ քննարկել են նաեւ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ԼՂ հիմնախնդրին առչնվող մի շարք հարցեր, պատասխանել բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի։

ԲՀԿ մամուլի ծառայություն




Լրահոս