ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է երկրի գործող առաջին ղեկավարը, ով հետաքննություն է հրապարակել գիտական ամսագրում: Հոդվածը կրում է «United States Health Care Reform: Progress to Date and Next Steps» անվանումը և հրապարակվել է JAMA ամսագրում հուլիսի 11-ին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Իր հետաքննության մեջ Օբաման դիտարկում է ԱՄՆ-ում առողջապահության ոլորտում արված բարեփոխումների հետևանքներն ու արդյունքները: Օբամայի տվյալներով՝ առողջապահական ոլորտում բարեփոխումների արդյունքում ԱՄՆ-ի մոտ 20 միլիոն քաղաքացի բժշկական ապահովագրության հասանելիություն է ստացել:
Օբաման նաև առաջարկում է բարելավել բարեփոխումների միջոցները, դրանց թվում՝ շուկայում բժշկական սարքավորումների և ծառայությունների մրցակցության ուժգնացումն ու գների վերահսկումից հրաժարվելը: