ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե հասարակության որ խավի ներկայացուցիչները կարող են ստանալ ժամանակավոր օթեւան: Դա ո՞ւմ է տրամադրվում:

Ամալյա Արեւշատյան (57 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Արեւշատյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ժամանակավոր օթեւանը տրամադրվում է հաճախորդի փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից մինչեւ 60 օր տեւողությամբ, 18 տարին լրացած, մշտական կամ ժամանակավոր եւ կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթեւան, ինչպես նաեւ ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետեւանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց: Օթեւանը անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաեւ բռնության ենթարկված անձի երեխային՝ նրա՝ օթեւանում գտնվելու ընթացքում:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարանում խնամվում է 60 անօթեւան մարդ: Նշենք, սակայն, որ մայրաքաղաքում անօթեւանների թիվն անհամեմատ ավելի մեծ է:




Լրահոս