
Ուկրաինան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և ողջունում է Ղրիմի հարցով Ադրբեջանի նման դիրքորոշումը: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ցանկանում եմ հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը, ինչի մասին մենք խոսել ենք, և մենք ողջունում ենք Ղրիմի հարցով Ադրբեջանի նման դիրքորոշումը»,-ասել է Պորոշենկոն:
«Մենք համաձայնության ենք եկել համակարգել մեր մոտեցումներն ու ընդլայնել բազմակողմանի ֆորմատով մեր համագործակցությունը՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ-ում Ուկրաինայի անդամակցությունը: Ադրբեջանն ակտիվորեն աջակցել է Ուկրաինային, և այժմ մենք կարող ենք վստահ ասել, որ Ադրբեջանը ևս կարող է ապավինել Ուկրաինայի աջակցությանը»,-հավելել է նա: