Armenian text to speach

Հրապարակ. Արարատում թեժ աշուն է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Հրապարակը” գրում է, թե երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը պաշտոնապես “հաստատել” է, որ Արարատ քաղաքի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Հայկ Հայկյանն է. վերջինս “Ավշարի” Գրիգորյան եղբայրների հովանավորությունն է վայելում:
“Արարատում անզիջում պայքար է սպասվում՝ տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները: Հիշեցնենք, որ ԲՀԿ թեկնածուն “Արարատցեմենտ” ՓԲԸ տեղամասի պետ Սամվել Բարսեղյանն է: Վերջինիս “մասով” փիառ տեխնոլոգիան ասում է, որ ԲՀԿ թեկնածուն Արարատում գիշերները ծիրան-ծիրան ման գալու “խասյաթ” ունի` իր հետեւանքներով հանդերձ:
Բոլոր դեպքերում, ԲՀԿ առաջնորդի համար վերջինիս հաղթանակը պատվի ու արժանապատվության խնդրի է վերածվել, ոչ միայն որպես “Արարատցեմենտի” սեփականատիրոջ, այլեւ որպես վերջին հնարավորություն՝ լուսանցքում հայտնված ԲՀԿ-ն վերակենդանացնելու համար: Ծառուկյանը, ըստ մեր աղբյուրների, ասել է` անելու ենք ինչքան պետք է, ինչ պետք է, անելու ենք անմնացորդ, հասնելու ենք մինչեւ վերջին մարդը` հաղթելու ենք”,- գրում է թերթը:
Մանրամսնրենր՝ այսօրվա համարում



Լրահոս