Հուլիսի 15-ին Հունաստանի Խալկիդա քաղաքում մեկնարկում է Եվրոպայի մինչև 20 տարեկանների բասկետբոլի B դիվիզիոնի առաջնությունը: Մեկնումից առաջ Հայաստանի հավաքականի մարզչի օգնական, անգլիացի Քրիս Մայեսը պատասխանեց ՀԱՕԿ լրատվականի հարցերին:
–Պարոն Մայես, ի՞նչ կասեք հավաքականի տղաների մասին, ինչպիսի՞ ներուժ ունեննրանք:
-Թիմը շատ հավասարակշռված է: Նրանք ցանկանում են Հայաստանի համար լավ արդյունք ցույց տալ: Նախորդ շաբաթը նախապարաստական էր և մենք փորձում էինք թիմային խաղը լավացնել:
–Տղաները մեկ ամսից ավել է ինչ հավաքի են մասնակցում, նկատո՞ւմ եք նրանց մոտթիմային խաղի ուժեղացում:
-Թիմային խաղը սկսել է ուժեղանալ: Հավաքականի անդամները սկսել են համախմբվել և միավորվել: Չնայած Սթիվենը ուշ միացավ թիմին, սակայն նա միանգամից «մտավ» խաղի մեջ: Թիմային խաղում առաջընթաց ենք նկատում: Նա շատ բարձրակարգ խաղացող է:
–Ընկերական հանդիպումներ ևս անցկացվեցին, ի՞նչ եզրակացություններ արեցիքդրանցից հետո:
-Առաջին երկու ընկերական հանդիպումները մենք անցկացրինք Իրանի մեծահասակների և երիտասարդական հավաքականների հետ: Այդ խաղերի ընթացքում փորձեցինք իրար ավելի լավ ճանաչել: Խաղակցվածության և ինչ-որ կոմբինացիաների մասին պատկերացում կարող ենք կազմել միայն ընկերական հանդիպումներում: Այս երկու-երեք խաղերը մեզ օգնեցին:
–Թիմին է միացել երիտասարդ բասկետբոլիստ, NBA-ի ծագող աստղ Սթիվեն Էնոչը,ի՞նչ կասեք նրա և թիմի համագործակցության մասին:
-Նա շատ աթլետիկ է, մեծ պոտենցիալ ունի: Ի սկզբանե ինձ թվոմ էր, որ կոպիտ խաղացող է, սակայն դա այդպես չէ: Նա կարողանում է ազդել խաղացողների վրա: Նրա ազդեցությունն իսկապես մեծ է: Սթիվենը բարձրակարգ բասկետբոլիստ է, մենք ուրախ ենք, որ նա համալրել է Հայաստանի հավաքականը:
–Հայաստանի հավաքականը խաղալու է A խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի,Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի և Վրաստանի հետ: Ուսումնասիրե՞լ եք ձերմրցակիցներին:
-Մի փոքր ինֆորմացիա ունենք Պորտուգալիայի մասին: Մակեդոնիան անցած տարվա համեմատ շատ չի փոխվել: Մի խոսքով՝ բարդ մրցակցություն է սպասվում:
–Ի՞նչ եք ակնկալում Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունից:
-Մեր ակնկալիքներն ավելի մեծ են, քան առաջ: Մենք ցանկանոմ ենք, որ հայկական բասկետբոլը վերելք ապրի: Ցանկնում ենք հետևել մեծահասակների հավաքականի օրինակին և հպարտության առիթ դառնալ հայ ազգի համար:
ՀԱՕԿ լրատվության բաժին