“Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2014 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի բազմաթիվ համայնքներին հատկացվող դոտացիաները կրճատվել են։ Այդ խնդիրը, պարզվում է, համայնքներում լուրջ դժգոհություններ է առաջացրել, որոնք վերջիններս չեն թաքցրել կառավարությունից։ Բանն այն է, “Ֆինանսական համահարթեցման մասին” ՀՀ օրենքի համաձայն, համայնքներին տրվող դոտացիաների հաշվարկման հիմքում այսուհետ պետք է դրվի ոչ թե ՀՀ վիճակագրական մարմինների կողմից ներկայացված մշտական բնակչության թիվը, այլ ռեգիստրի տվյալները, ինչի հետևանքով հարյուրավոր համայնքների նախկինի համեմատությամբ փոքր գումարներ են բաժին հասնում։ Երեկ Աժ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նշված օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է քննարկում, որով առաջարկվում է համայնքների ֆինանսավորման այս նոր մոտեցումը հետաձգել մեկ տարով։ Այսինքն՝ 2014 թվականին նույնպես համայնքներին դոտացիա կտրամադրվի այն սկզբունքով, որը գործել է մինչև այժմ։ Օրենքի նախագիծը ստացավ դրական եզակացություն ընդգրկվելով (նստաշրջանի և հոկտեմբերի 21-24-ի քառօրյա նիստերի օրակարգում”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: