Երեկ աշխատանքից հեռացվել է “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի Արթիկի մասնաճյուղի շահագործման ծառայության պետ Մանվել Վարագյանը։ Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “Այդ քայլից հետո ազատման դիմում են գրել ծառայության 15 աշխատակիցներ՝ առանց մանրամասնելու, թե ինչու։ Խնդրի առնչությամբ “Ժողովուրդ”-ը զրուցեց ընկերության մամուլի պատասխանատու Ալիկ Օհանյանի հետ, որը փոխանցեց, թե Վարագյանն աշխատանքից հեռացվել է գլխավոր տնօրենի հանձնարարությունները չկատարելու համար։ Նրա խոսքով՝ մյուս աշխատակիցները բարեկամական կապեր են ունեցել Վարագյանի հետ, ինչի համար էլ այդ քայլին են գնացել։
Հավելենք, որ այս Վարագյանն էլ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի ազգականն է։ Ու քանի որ Վարագյանների “կլանը” թուլանում է քաղաքում, Մխիթարն այլեւս պատգամավոր չէ եղբայրը քաղաքապետ չէ, հերթը հասել էր “Ջրմուղ”ի պետին չեզոքացնելուն։ Հիշեցնենք, որ Վարագյանները վայելում էին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը՝ շնորհիվ Վարագյան եղբայրներից Ղազախստանում բնակվող մեծահարուստ Դավիթ Վարագյանի”:
Մանրամասներն՝ այսօրվա համարում