ՉԻ.Վարչապետը որոշել է դրամաշնորհներն էլ հարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՆԱ-ի աճ ցուցադրելու նպատակով նոր հանձնարարականներ է իջեցրել իր ենթականերին։ Այս մասին գրում է “Չորրորդ իշխանություն” թերթը եւ հավելում. “Մեր տեղեկություններով՝ նա հայտարարել է, թե պետք է օրենք ընդունել դրամաշնորհները հարկելու մասին, ըստ այդմ էլ համապատասխան հանձնարարական է տվել ուսումնասիրել օրենսդրական դաշտը, ճշգրտել օրենքի հիմնավորումներն ու նպատակները։ Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը գնում է ՌԴ-ի եւ Ադրբեջանի օրինակով, այսինքն՝ ՀՀ կառավարությունն այսուհետ վերահսկողություն է իրականացնելու Հայաստան մտնող դրամաշնորհների վրա՝ դրանք ենթարկելով թե հարկման, թե կենտրոնացված լուրջ վերահսկողության։
Եթե օրենքը կյանքի կոչվի, նախ գրանտատուները կպակասեն, երկրորդ՝ գրանտ վերցրած կազմակերպություններն՝ իրենց հարկային պարտավորություններով, կարող են անընդհատ մնալ իշխանության ուշադրության օրակարգում։ Իսկ Հայաստանում հարկային պարտավորությունների մասով ,չեպեե գտնելն ու ընկերության “գլխին սարքելով”՝ նրան ներքաշել քրեական գործերի հորձանուտ, առանձնապես մասնագիտական հմտություններ չեն պահանջում։ Այնպես որ առաջիկայում հասարակական-քադաքացիական շրջանակներում լուրջ գործընթացներ են սպասվում՝ կապված այս նախաձեռնության հետ”,- գրում է “Չորրորդ իշխանությունը” 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս