Ով կփորձի հողերը հանձնել` նա իր պատասխանը կստանա. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում լուրեր են տարածվել այն մասին, որ Սերժ Սարգսյանը հողերի հանձման մասին իշխանություններին երկու ճանապարհ է առաջարկվել կամ տարածքների հանձնում կամ պատերազմ:

ArmLur.am-ը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ են մտածում այս հարցի վերաբերյալ ազատամարտիկները: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Չեն կարող հողերը տալ և ո՞ր անասունը կորոշի հանձնել, թող ինքն էլ փորձի հետ տալ, տեսնեմ ո՞նց են տալու: Չկա նման բան, չեն կարող անել, որովհետև հողը ոչ մի իշխանավոր չի վերցրել, հողը վերցրել ենք մենք` ժողովուրդը, ոչ մեկ չի կարող մեր հողը վերցնել»:

Մեր զրուցակիցի փոխանցմամբ ՝ ով կփորձի հողերը հանձնել, նա իր պատասխանը կստանա: «Թող գան տանեն հողը տեսնեմ կարող են, թե չէ: Մի տխրահռչակ մեկը կար, ինչ էր անունը, Քոչարյան Ռոբերտ էր, ի՞նչ էր: Էն հանցագործը, նա էր ասում դեռ չի ծնվել էտ տղամարդը, հիմա էլ դեռ չի ծնվել էն իշխանավորն ու իշխանությունը, ովքեր կարող են ասել, որ եկեք հող տանք առանց Արցախի կարգավիճակի, առանց անկախության ճանաչման: Դա մեր անվտանգությունն ա, մեր երկրի, մեր սահմանների մեր երեխեքի արյամբ պահած հողնա»,- ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս