Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը “Ժողովուրդ”-ին տված հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին:
Թերթը հիշեցնում է, որ որ երբ 2005-2006թթ. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման` ասելով, թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում և արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին: Երկար ժամանակ այդ թեման “բաց էր”: Եվ ահա բանտից դուրս գալուց տարիներ հետո Ավետիսյանը գոհունակությամբ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակներում համասեռամոլները չեն ծավալվել նախագահականում: Ըստ նրա՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր անձինք ,միայն ՀՀ կառավարության ղեկավար կազմում են մնացել հնուց”: Թե ովքեր են նրանք, Ա. Ավետիսյանը չի մանրամասնել՝ ասելով. “Այդ ցուցակները հանձնվել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Երբ լուրը տարածվեց, հենց այդ ցուցակի մարդիկ գնացել էին վարչապետ Մարգարյանի մոտ՝ պարզելու՝ իրենց անունը կա, թե ոչ: Մարգարյանը շատ վատ վիճակում էր: Ասենք՝ ո՞նց կլինի, իր տիպի հայ տղամարդը, որը գիտի դա ու ամեն օր պարտադրված բարևում էր և հաց էր ուտում նրանց հետ: Ես ահազանգում էի դա, և այսօր Կոմայգին այդ ամենի հետևանքներից մեկն է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել”:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում: