
Հովհաննես Ավագյանը Վագաս մարզասրահի դիմացից, բռնություն գործադրելով, Վարդիթեր Բեյբությանին նստեցրել է իրեն պատկանող մեքենան և տեղափոխել է նրան քաղաքից դուրս:
Ինչպես իր ցուցմունքում հայտնել է Բեյբությանը, իրենք ծանոթներ են եղել և ոսկու գրավ է վերցրել տղամարդու անունով, բայց գումար չի ունեցել, որպեսզի այն վճարի:
Հովհաննեսը կնոջը տեղափոխել է Արմավիրի մարզ, դաշտում հաստ փայտով ծեծել է նրան, կոտրել՝ ձեռքը: Իսկ հետո արդեն բռնաբարել է նրան:
Երեք օր կնոջը մեքենայի սրահում պահելուց հետո, վերադարձել են Երևան:
Վարդիթերի հարազատները դիմել են ոստիկանություն, որտեղ և պարզ է դարձել, որ Հովհաննես Ավագյանն ունի հոգեկան հիվանդություն, ինչի մասին են վկայում հետազոտման արդյունքները:
Գործը հասել է դատաարան և այնտեղ արդեն որոշվել է Հովհաննես Ավագյանին ճանաչել անմեղսունակ և ազատել քրեական պատասխանատվությունից: