
Մեկ պարզ վարժություն մեջքի ցավից և նստանյարդի ձգումից ազատվելու համար: Նստանյարդի ձգումը (իշիազ կամ նստանյարդի նևրալգիա) ցավ է առաջացնում մեջքի շրջանում: Այդ հիվանդությունը բնորոշ է 35-50 տարեկան մարդկանց համար:
Նստանյարդը մարդու օրգանիզմում ամենակարևոր և մեծ նյարդերից մեկն է: Այն սկսվում է ողնաշարի ստորին հատվածից և ազդրի միջով անցնում ծնկին, ապա ձգվում մինչև սրունքն ու ոտնամատերը:
Նստանյարդի բորբոքումը սկսվում է անհարմարավետության զգացումից և մեջքի հատվածում ոչ զգալի ցավից, հոգնածությունից և ոտքերում կոտրատումներից: Աստիճանաբար այն տարածվում է: Բուժում չանցնելու համար հիվանդությունը կարող է հաշմանդամության հանգեցնել: