Արդեն հայտնել էինք, որ հուլիսի 14-ին, ժամը 12.30-ի դրությամբ հրդեհի՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներ հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչներ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Ժամը 13.55-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
Դեպքի վայրում առկա է քամի, ինչը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների կողմից իրականցվում է հսկողություն հրդեհի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:
ՀՀ ԱԻՆ-ից Armur.am-ին հայտնիեցին, որ այս պահին անտառային հրդեհը մարվել է. «Միայն տեղ-տեղ չոր խոտածածկ տարածքներ են այրվում, ու քանի որ ժայռային տարածքներ են և մոտենալու խնդիր կա, բայց մեր ջոկատները նոր ուղիներ են հարթեցնում կրակն ամբողջովին մարելու համար:»
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է դեռ երեկվանից և մինչև հիմա կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ: