ԻՆՉՈ՞Ւ ՍՆՈՒՆԴԸ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընդունված է ասել, որ Հայաստանում ամենամեծ գումարները շրջանառվում են քրեակատարողական հիմնարկներում: Որպեսզի հասկանալի լինի, թե որքանով են իրական այդ խոսքերը, “Ժողովուրդ” օրաթերթը վերջին մի քանի օրերի ընթացքում այցելեց տարբեր ՔԿՀ-ներ՝ անձամբ համոզվելու, թե ինչ գումարների մասին կարող է խոսք լինել:
Ահա բացահայտվեց հետեւյալը
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որը երբեւէ առնչվել է բանտարկյալների հարազատների հետ կամ անձամբ ունեցել է բանտարկյալ հարազատ, հասկացել է, որ եթե բանտարկյալին սննդամթերք չուղարկեն, հնարավոր է, որ նա բանտում պարզապես սովամահ լինի, որովհետեւ այն սնունդը կամ հացի որակը, որը տրամադրվում է  բանտարկյալներին, մեղմ ասած, ուտելու բան չէ: Ընդ որում, սա նոր իրողություն չէ, այլ տարիներ շարունակ ՔԿՀ-ներում ձեւավորված “ավանդույթ” է:
Հիշեցնենք, որ դեռեւս 2008թ. մարտյան հայտնի դեպքերից հետո, երբ հարյուրից ավելի ընդդիմադիր ակտիվիստներ կալանավորվեցին, նրանք բացահայտեցին, թե ինչ հաց են մատուցում ՔԿՀ-ներին եւ ինչ են ստիպում ուտել կալանավորներին` պարզապես սեւ, կիսաեփ խմոր:

Զարհուրելի տեսարան ՔԿՀ-ներում
Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում` ոլորտի պատասխանատուների փոփոխությանը զուգահեռ: Հոկտեմբերի 14-ին “Ժողովուրդ”-ը նախ այցելեց “Նուբարաշեն” ՔԿՀ, որտեղ ականատես եղանք զարհուրելի տեսարանի: Վաղ առավոտյան՝ ժամը 12:00-ին, ՔԿՀ-ում մարդկանց հոսքը չէր դադարում: 
Բանտարկյալների հարազատների ծանրոցներից կարելի էր ենթադրել, թե ինչ տխուր վիճակում են գտնվում նրանք: Մարդկանց բերած տոպրակներում երեւում էր, որ բացի ծխախոտից, երշիկից, շաքարավազից ու այլ կենսական անհրաժեշտության ապրանքներից, նաեւ հաց են տանում կալանավորներին: Ըստ էության, ոչինչ էլ չէր փոխվել. դարձյալ մի մեծ սենյակում հավաքում էին հարազատների կողմից բերված ծանրոցները՝ փնթի ու անկազմակերպ ձեւով ուղարկելով ներս:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում (18.10.2013թ.)




Լրահոս