Կա պլան, որը շատ ավելի վատն է, քան նախկինում եղածները. դրանով հիմք կդրվի Հայաստանի վերջնական հանձնման. քաղաքագետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չափազանց սխալ են մեր հայրենակիցների այն տեսակետները, որ, եթե տարածքներ զիջենք, խնդիրը կլուծվի, ոչ, դրանով չի ավարտվի, դրանով հիմք կդրվի ավելի վատ իրավիճակի: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, այս մասին նշեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Դրանով հիմք կդրվի առավել վտանգավոր իրավիճակի, որը Հայաստանի վերջնական հանձնումն է: Ինձ գոնե անհայտ է մի դեպք, երբ հաղթող կողմն իր ազատագրած տարածքները հանձնի թշնամուն: Կա պլան, որը շատ-շատ ավելի վատն է, քան նախկինում եղած բոլոր պլանները: Ներկայումս խոսք է գնում բավականին կեղծ ձևակերպման մասին, որը ԼՂՀ-ի հատուկ կարգավիճակն է: Այստեղ մենք բոլորս մտածելու խնդիր ունենք», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս