Ոստիկանները հայտնաբերել են բարձրախոսը վնասողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 17-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն է ստացվել, որ համացանցում տեղադրվել է “Սամվել Ալեքսանյանի մարդկանց դիվերսիոն գործունեությունը” վերտառությամբ հոդված՝ տեսանյութով, որտեղ երևում է, որ դեղին գլխարկով անհայտ անձը վնասել է “Նախախորհրդարանի” բարձրախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է 1987թ. ծնված Նիկոլայ Ի.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ բարձրախոսի սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս