Երբ է Սերժ Սարգսյանն արձակուրդ մեկնելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն ամսվա վերջին կմեկնի արձակուրդ, որի «առյուծի բաժինը» կհամընկնի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի  հետ: Օգոստոսին Փարիզում տեղի է ունենալու Ալիեւ-Սարգսյան հանդիպումը, ապա Սարգսյանը կվերադառնա, արձակուրդ կմեկնի Հովիկ Աբրահամյանը:

Մինչարձակուրդային ժամանակահատվածում ՀՀԿ-ն Գործադիր մարմնի եւս 2 նիստ կհրավիրի: Ինչ վերաբերում է նախորդ ԳՄ-ին, ապա, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին եւ սպասվող զարգացումներին, Սերժ Սարգսյանը կրկնել է իր հայտնի թեզը․ ունենք երկու ճանապարհ՝ կամ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, կամ` պատերազմ. «Նախընտրելին այս փուլում բանակցային գործընթացն է, որում պետք է հասնել Ղարաբաղի ինքնորոշման  ամրագրմանը»: «Տարածքներ հետ տալու մասին որեւէ խոսք չի եղել, չէր էլ կարող լինել»,- ասաց ԳՄ անդամ մեր աղբյուրը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս