Ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 1 միլիոն եվրոյի վարկը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից պարզել, թե իրենց նախարարությունը ինչպես է ծախսել Եվրամիության տրամադրած մեկ միլիոն եվրոյի վարկը, որը հատկացվել էր 2013 թվականի գարնանը՝ արտագաղթի, կամ այլ կերպ ասած՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար: Ինչպես միշտ, Արտեմ Ասատրյանը հրաժարվել է որեւէ հարցի պատասխանելուց եւ արագ հեռացել է: Բայց հարցը, միեւնույն է, մնում է անպատասխան:

Ի վերջո, Հայաստանի հանրությունն իրավունք ունի իմանալու, թե Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունն ինչպես հաջողացրեց նշված գումարն այնպես ծախսել, որ դրանից արտագաղթի տեմպերն ավելանան: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013-ին Հայաստանից արտագաղթել է 31 հազար 200, 2014-ին՝ 41 հազար 600, 2015-ին 43 հազար 400 մարդ: Այսինքն՝ մեկ միլիոնով ոչ թե արտագաղթը կանխել են, այլ լրջագույնս խթանել, որ այն արագ տեմպերով աճի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս