Կինը հայտնել է, որ իր հետ սեռական հարաբերություն ունեցած պաշտոնյան գողացել է իր վզնոցը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս հատուկ քննչական ծառայություն է դիմել մի կին եւ ՀՀ պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Նա հայտնել է, որ օրեր առաջ իր աշխատասենյակ է եկել ՀՀ պաշտոնատար անձանցից մեկը, եւ ինքը նրա հետ աշխատասենյակում սեռական հարաբերություններ է ունեցել: Ըստ կնոջ՝ այդ ընթացքում պաշտոնատար անձը իր պարանոցից պոկել է թանկարժեք ոսկյա զարդը եւ բացահայտ կերպով դրել իր գրպանը:

Կինը իրավապահներին հայտնել է, որ այդ ժամանակ պաշտոնյային ասել է, որ  վերադարձնի իր վզնոցը, սակայն իր սենյակում գտնվող պաշտոնյան հրաժարվել է այն իրեն տրամադրել: Չի բացառվում, որ մինչ իրավապահներին դիմելը կինը ցանկացել է ամեն գնով իր ոսկյա թանկարժեք զարդը հետ վերադարձնել, սակայն փորձերն անցել են ապարդյուն, եւ կնոջ միակ ելքը մնացել է իրավապահներին դիմելը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս