ԵԱՀԿ Մինսկի խումբը հոկտեմբերի 17-ին հայտարարություն է տարածել՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցների պատճառով ԵԱՀԿ հերթական դիտարկման ընդհատման հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
“Այսօր ԵԱՀԿ թիմը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ, մասնակցել է շփման գծի հարավային մասում անցկացված դիտարկմանը: Շփման գծի երկու կողմերի հրամանատարների կողմից անվտանգության երաշխիքների սովորական փոխանակումից հետո, երկու կողմերում գտնվող ԵԱՀԿ թիմերի անդամները կրակոցներ են լսել, երբ մոտեցել են դիտարկման կետին: Անհնար է եղել պարզել, թե որ կողմից են լսվում կրակոցները: Ելնելով անվտանգության նկատառումներից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ստիպված է եղել ընդհատել դիտարկումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են ԵԱՀԿ դիտարկմանն աջակցելուն, բարձր աստիճանի պրոֆեսիոնալիզմ են հանդես բերել:
Նրանք հավատում են, որ սա բացառիկ եւ ցավալի դեպք է, որը խափանում է այդ մարդկանց, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի, ինչպես նաեւ աշխատանքը, ինչպես նաեւ 1994 թվականի մայիսի հրադադարի մասին համաձայնագրի աշխատանքը:
Համանախագահները համապատասխան մարմիններին կոչ են անում մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննել այն”:
Հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: