«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Սերժ Սարգսյանին հավատարիմ որոշակի շրջանակներում մասնակի դժգոհություն կա առ այն, որ, լինելով լուրջ ստրատեգ, այնուհանդերձ, շախմատային խաղին ավելի է տեղ տվել, ասել է` խաղացել է մեկ թագավորով, ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում չի պատրաստել լուրջ իրավահաջորդներ, ինչն էլ այսօր իրեն խիստ զգալ է տալիս առավելաբար Արցախում, ուր լուրջ առաջնորդ է Բակո Սահակյանը, եւ նրան փոխարինող, գոնե այս պահին, տեսանելի չէ:
Ադրբեջանի համեմատ «ժողովրդավարության կղզյակ» Ղարաբաղն այսօր կանգնած է լուրջ դիլեմայի առաջ` ինչպես «օգնել» Բակո Սահակյանին Արցախի համար անչափ ծանր այս փուլում չվնասելու ձեռք բերած ժողովրդավարի իմիջը:
Հիշենք, որ առաջիկա գարնանը լրանում է վերջինիս պաշտոնավարման ժամկետը, Արցախն էլ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: