![](https://armlur.am/wp-content/uploads/2013/10/18//55571.jpg)
Ալմա Աթայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի երկու ներկայացուցիչներ պայքարի մեջ էին մտել երեկ՝ հոկտեմբերի 17-ին: 56 կգ քաշային կարգում՝ Արամ Ավագյանը հաղթել է Անգլիան ներկայացնող Գամալա Յաֆային և դուրս է եկել 1/16-րդ եզրափակիչ: Պայքարն ավարտել է Արման Հովիկյանը (75 կգ), ով պարտվել է հարավկորեացի Ջեմոն Ջեմինին: