«Նուբարաշեն» ՔԿՀ-ում աղմուկ է բարձրացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեզ հասած լուրերի` հիմնարկում այս պահին իրարանցում է: Երրորդ խցի դատապարտյալներն իրենց վնասներ են հասցրել: Մասնավորապես դատապարտյալ Արմեն Հակոբյանը երկու տեղ փորը բացել է, Գարիկ Մելքոնյանը ոտքերն է գամել գետնին` փորձելով ինքնասպանություն գործել, սակայն խցի մյուս դատապարտյալները կանխել են, իսկ ահա դատապարտյալ Արթուր Արշակյանն էլ թևերն է վնասել:

ՔԿՀ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն` լարված իրավիճակը սկսվել է այն բանից հետո, երբ դատապարտյալնեի մոտից հայտնաբերել և վերցրել են հոգեմետ դեղեր (լիրիկա): Նշենք, որ այդ դեղի օգտագործումն արգելվում է ՔԿՀ-ում, և ՔԿՀ ղեկավարությունը պետք է վերահսկեր, որ այն չհայտնվեր դատապարտյալների մոտ:

Այս ամենի հետևանքով այս պահին ՔԿՀ-ում լարված իրավիճակ է, իսկ վերոնշյալ դատապարտյալներն էլ այդ վնասվածքներով գտնվում են խցում:




Լրահոս