
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ֆրանսիական Նիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, փոխանցում է «Իզվեստիա»-ն:
Ահաբեկչությունն ավելի քան 80 մարդու կյանք է խլել, հարյուրավոր մարդիկ վիրավոր են:
Ահաբեկչական հարձակման հետ կապված՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դիմել է ֆրանսիացի ժողովրդին: Օլանդը նշել է, որ զոհվածների թվում մեծ թվով երեխաներ կան: