ՀՀ ԱԳՆ-­ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ «Հաստատված տեղեկություններ դեռ չկան»,­«Արմենպրես»-­ի հաղորդմամբ` նշում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Ավելի վաղ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»­ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ դատապարտել էր հարձակումը և ցավակցել զոհերի հարազատներին ու մերձավորներին: Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84­ի: Եվս 18 մարդ ծայրահեղ վիճակում է:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:




Լրահոս