Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ: Հիշեցնենք, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Ղամբարյանը երեկ՝ հոկտեմբերի 17-ին, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ:
 Մանրամասները՝ Shamshyan .com-ում




Լրահոս