Պուտինը՝ Նիսի ահաբեկչության մասին. զոհերի թվում մեկ ռուս կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդին, որում ասվում է, որ Մոսկվան պատրաստ է հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններով համագործակցել Փարիզի հետ, փոխանցում է RT-ն:

Վերջին տվյալներով՝ Նիսի ահաբեկչության արդյունքում կա 84  զոհ:

«Ցնցում են Ձեր երկրի ազգային տոնի օրը կատարված հանցագործության դաժանությունն ու ցինիզմը: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկչությանը բացարձակ խորթ է մարդկային բարոյականությունը. դրա զոհ են դառնում անմեղ, խաղաղ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ »,-ՏԱՍՍ-ը մեջբերում է հեռագրի տեքստը:

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհերի թվում կա մեկ ռուս, ևս մեկը վիրավոր է:

 




Լրահոս