Բելգիայի Անտվերպենում Ամադ անունով հավաքարարը ալմաստի ընկերություններից մեկից գողացել է 1.2 մլն եվրո արժողությամբ 32 կարատանոց ադամանդ, հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել դեռևս 2008թ-ին: Սակայն գողը հայտնաբերվել է միայն այժմ, երբ վերջինը Ֆրանսիայում փորձել է վաճառել թանկարժեք քարը: Նրան սպառնում է 3.3 տարվա ազատազրկում և 1100 եվրոյի տուգանք:
Բելգիայում հավաքարարը հսկայական ադամանդ է գողացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ