
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ArmLur.am– ի հետ զրույցում անդրադառնալով նոր կուսակցությունների ստեղծման անհրաժեշտությանը նշեց, որ այնքան էլ կարևոր չէ, որպեսզի դրանց պահանջը լինի. «Այնքան էլ կարևոր չէ, դրանց կարիքը կար, թե ոչ, եթե օրենքը թույլ է տալիս, մարդն էլ ունի համակիրներ և համախոհներ, որոնց հետ ցանկանում է կուսակցություն ստեղծել դրան որևէ մեկը չի կարող արգելք հանդիսանալ: Այն, ինչը օրենքի սահամանում է դրանից դժգոհելն անիմաստ է»:
Պատգամավորը նաև հավելեց, որ նոր Սահմանադրությունն ուղղակի պարտադրում է քաղաքական գործիչներին, որպեսզի ձևավորեն սեփական թիմն ու մասնակցեն խորհրդարանական ընտրություններին. «Ես կարծում եմ, որ հենց խորրդարանական ընտրություններին մասնակցելով է պայմանավորված նոր կուսակցություններ ստեղծելու ձգտումները»: