Նիսի ահաբեկչությունից հրաշքով փրկվածը մանրամասներ է պատմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիսում հանգստացող Ֆինլանդիայի քաղաքացի  Օլի Անտոնենը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել Բաստիլի գրավման տոնակատարության ժամանակ իրականացված ահաբեկչության ժամանակ, փոխանցում է Yle-ն:

Անտոնենի խոսքով՝ ինքն ու իր կինը ահաբեկչության ժամանակ վերադառնում էին հյուրանոց, երբ տեսել են, թե ինչպես է բեռնատարը մեծ արագությամբ շարժվում ծովափին հավաքվածների ուղղությամբ:

«Հանկարծակի մարդիկ սկսեցին բղավել, և մեծ մեքենան արագությամբ մխրճվեց ծովափին հավաքվածների մեջ: Արագությունը ժամում մոտ 80-90 կմ էր: Բեռնատարը ամեն ինչ ճզմում էր իր ճանապարհին»,-պատմել է նա:

Մեքենան գտնվել է ամուսիններից 10 մ հեռավորության վրա:

«Այժմ ողջ քաղաքը շոկի մեջ է: Ինչպես պատերազմում»,-նշել է նա՝ հավելելով, որ մտադիր է Ֆինլանդիա վերադառնալ:

Ահաբեկչությունից հետո ողջ Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել:




Լրահոս