Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթել է Բրազիլիայի Մոգի դաս Կրուզես քաղաքում անցկացված մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչը, չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ 87 մասնակիցների մեջ միանձնյա նվաճել առաջին մրցանակը, հաղորդում է Armchess-ը։
Բրազիլիայի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը 5 միավորով գրավել է 9-րդ տեղը:
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտված մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 108 մասնակիցների մեջ գրավել 19-րդ տեղը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեեւը։