Ի՞նչ վնասներ են կրել ընկերությունները Լարսի փակման պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լարսի ճանապարհի փակվելուց հետ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ բազմաթիվ ընկերություններ խոշոր չափի վնասներ են կրել` չկարողանալով ծիրանը ճիշտ ժամանակահատվածում հասցնել շուկա: ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Գյուղնախարարությունը նման արձագանք չի ստացել: Թեև մեք համարներ գրել ենք, որ հնարավոր է թեժ գծից մեզ զանգահարեն, սակայն դեռևս այդպեսի զանգ չենք ստացել» : Նրա խոսքով, այն ընկերությունները, որոնք կարողացել են լաստանավով մթերքը հասցնել շուկաներ` հասցրել են, իսկ այն ընկերությունները, որոնք չեն կարողացել հասցնել, ապա իրենց բերքը իրացրել են վրացական շուկայում:

Հասկանալու համար, թե արդյոք ընկերությունները վնասներ կրել են, թե ոչ, ArmLur.am-ը զրուցեց  նաև «Եվրոթերմ» ընկերության ախատակցի հետ: «Մեր ընկերությունը Լարսում ծիրանի մեքենա չի ունենցել: Մենք մեր ընկերության պատկանող ծիրանը ուղղարկել ենք ուկրիանական նավերի միջոցով, որովհետև «Սպայկա» ընկերության նավերով հնարավորություն չեղավ ուղարկել շատ հերթի պատճառով: Բոլոր նավերն ունեն ֆիքսված գներ : Միջինի չափով 1200-1500 դոլար»,- նշեց «Եվրոթերմ» ընկերության աշխատակիցը:

Հիշեցնենք, որ տեղումների հետևանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով անցակետը փակ էր մինչեւ հուլիսի 6: Այնուհետև ցերեկային ժամերին Լարսի ճանապարհը բացվում է, իսկ երեկոյան ժամերին փակվում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս