Լևոն Արոնյանի կինը հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճամփորդ» թերթը հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունի:  Այն հիմնել է շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կնոջ՝ ֆիլիպինուհի Արիաննեն, ով այսօր հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

«Հայաստանում հանրային իրազեկվածության ցածր մակարդակ կա, ինչը անհանգստացնում էր: Ինձ ամենից շատ հուզում էր այն, որ հանրությունն իրազեկ չէ, թե ինչ է կատարվում»,- ընդգծեց նա:

Հավելենք, որ «Ճամփորդ» թերթը հիմնվել է համանուն հասարակական հիմնադրամի կողմից: Հիմնադրամի նպատակն է անկախ լրագրության զարգացումը, մարդու իրավունքների մասին մարդկանց իրազեկումը, ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը:

«Կազմակերպությունը պատրաստ է ֆինանանսավորել մեդիայի այն ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են խոսել կանանց խնդիրների մասին: Մենք ցանկանում ենք խոսել հանրային կյանքում կանանց ներգրավվածության մասին»,- ընդգծեց նա:

Հավելենք, որ «Ճամփորդ» շաբաթաթերթը հնարավոր է ձեռք բերել հանրային տրանսպորտում՝ անվճար:




Լրահոս