Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արմպրոդէքսպո ցուցահանդեսի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի “Երևան Էքսպո” ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա “Արմպրոդէքսպո” մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:
Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ: Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով “Արմպրոդէքսպո”-ին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:




Լրահոս