Ով է Վիկտոր Դալլաքյանի հովանավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել  էր, որ ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել: Մեր հրապարակումից հետո մամուլում նույնիսկ սկսեցին շրջանառել ապագա կուսակցության հնարավոր անունը՝ «Շրջադարձ»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դալլաքյանի կուսակցաշինությունը խոստացել է հովանավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց Ռուբեն Հայրապետյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը: Սակայն նա հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ ասելով, որ հեռախոսով ոչ մի մեկնաբանություն չի տա:

Վիկտոր Դալլաքյանը հարցը լսելուց հետո ծիծաղեց եւ ասաց. «Դուք երկրորդ անգամ եք այդ հարցը տալիս: Կրկնում եմ՝ նման բան չկա, եւ խնդրում եմ, եթե հարմար կգտնեք, երրորդ անգամ այդ հարցը չտաք»:




Լրահոս