Պուտինը վիդեոուղերձ է հղել ֆրանսիացիներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված վիդեոուղերձով, որում ցավակցություն է հայտնում Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

«Հարգելի՛ Ֆրանսուա, Ռուսաստանը գիտի, թե ինչ է ահաբեկչությունն ու սպառնալիքները, որոնք այն ստեղծում է բոլորիս համար: Մեր ժողովուրդը ոչ մեկ անգամ է բախվել նման ողբերգությունների հետ և խորապես ցավակցում ֆրանսիացի ժողովրդին»,-ասել է Պուտինը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ միայն միավորված ջանքերով կարելի է հաղթել ահաբեկչությանը:

Ավելի վաղ Պուտինը հեռագիր էր հղել Ֆրանսուա Օլանդին:




Լրահոս