![](https://armlur.am/wp-content/uploads/2013/10/18//55602.jpg)
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 164 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: