
ՀՀ Արարատի ՀՅԴ-ական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը, որը այս պաշտոնին նշանակվել է այս տարվա մարտի 31-ին, հայտարարագրում նշել է, որ այս տարվա երեք ամիսներին վարձակալության դիմաց 624 հազար դրամի եկամուտ է ստացել: Պաշտոնը ստանձնելիս նա ունեցել է 18 մլն դրամ եւ 20 հազար դոլար դրամական միջոց:
Դաշնակցական փոխմարզպետն ունի 2 անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության 3 շինություն, «Kia Sportage 2.7 L» եւ «Ford Transit 1.8» մակնիշի ավտոմեքենաներ: Ի դեպ, Բաբայանը 1997 թվականից մինչեւ պաշտոնի նշանակվելու պահը գործարարությամբ է զբաղվել, «Հրաշք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն է եղել: