Մի՛ կործանեք իմ ապագանծրագրով հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընդամենը երեք օրերի ընթացքում “Մի՛ կործանեք իմ ապագան” ծրագրի շրջանակներում իրականացվող շրջայցերի ժամանակ Երեւանի կենտրոնում հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մուրացիկության մեջ ներգրավված երեխաներին հայտնաբերելու եւ աջակցելու նպատակով շրջայցեր իրականացնող մասնագետները շտապ ահազանգել են պատկան մարմիններին: Արդյունքում ՝ դեպքերից մեկի պարագայում բացատրական աշխատանքներ են տարվել երեխայի հետ, մյուս դեպքում նշված վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն արդեն ոչ ոչ ոքի չեն գտել, իսկ մնացած դեպքերով զբաղվում են ծրագրում ընդգրկված ՀՕՖ-ի աշխատակիցները:
Շրջայցերը կրելու են շարունակական բնույթ եւ իրականացվելու են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:




Լրահոս