
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը այցելել է Ստեփանակերտի ծննդատուն, հանդիպել այս օրերին մայրացած կանանց հետ:
Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով մայրության բերկրանքը վայելող կանանց` Իդա Խաչատրյանը մաղթել է նրանց երջանկություն, նորածիններին էլ՝ խաղաղ ու անհոգ մանկություն: Հաճելի անակնկալից շոյված մայրերն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ցուցաբերված վերաբերմունքի, ուշադրության և բարեմաղթանքների համար: