«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը անցած հինգշաբթի օրը՝ կառավարության նիստից անմիջապես հետո, մտել կառավարության շենք: Եվ ահա դրանից մի քանի օր անց Բալայանը հրապարակեց իր հայտնի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին եւ Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի կազմում: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Բալայանը հաճախ է լինում Սերժ եւ Տիգրան Սարգսյանների մերձավոր օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի «ակումբում», որտեղ, բացի ժամանցից, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները երկրին առնչվող կարեւորագույն հարցեր են քննարկում ու որոշում: Իսկ թե ինչ էր Բալայանը «կորցրել» կառավարությունում, արդեն երկու օր է՝ «Ժողովուրդ»-ին չի հաջողվում պարզել, քանի որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը, սովորության համաձայն, մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին չի պատասխանում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ