Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Նիցցայի ահաբեկչությունից մոտ 50 տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, փոխանցում է Gazeta.ru-ն:
«84 մարդ է զոհվել, մոտ 50-ը ծայրահեղ ծանր վիճակում է, կյանքի և մահվան միջև »,-հայտարարել է Օլանդը:
Բացի այդ, Օլանդը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարը տևական կլինի, քանի որ «թշնամին» շարունակում է հարձակվել:
Sky News-ի փոխանցմամբ՝ 84 զոհի շրջանում ավելի քան 10 երեխա կա: Տասնյակ երեխաներ վիրավոր են:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի միջերկրածովյան Նիցցա քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: