Արդեն հայտնել էինք, որ ըստ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեզ հասած լուրերի` հիմնարկում այս պահին իրարանցում է: Երրորդ խցի դատապարտյալներն իրենց վնասներ են հասցրել:
Մասնավորապես դատապարտյալ Արմեն Հակոբյանը երկու տեղ փորը բացել է, Գարիկ Մելքոնյանը ոտքերն է գամել գետնին` փորձելով ինքնասպանություն գործել, սակայն խցի մյուս դատապարտյալները կանխել են, իսկ ահա դատապարտյալ Արթուր Արշակյանն էլ թևերն է վնասել: ՔԿՀ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն` լարված իրավիճակը սկսվել է այն բանից հետո, երբ դատապարտյալնեի մոտից հայտնաբերել և վերցրել են հոգեմետ դեղեր (լիրիկա):
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան