
Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչների մեջ անախորժություն է սկսվել: Արթուր Սոբչենկոն իր կնոջը` Մարիամ Կարապետյանին և հարևանությամբ ապրող Գագիկ Արամյանին կասկածել է դավաճանության մեջ:
Խանդի զեղումներն այնքան են խորացել, որ Արթուր Սոբչենկոն նախ ծեծի է ենթարկել կնոջը, ապա զայրացած վիճակում հրազենը ձեռքին այցելել Գագիկ Արամյանին և կրակոց արձակել նրա ուղղությամբ:
Գագիկ Արամյանը ծանր վիրավորում է ստացել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:
Գործը հասել է դատարան: