Կոռուպցիայի նվազեցումը քաղաքացին իր մաշկի վրա կզգա մեկ-երկու տարի հետո. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ այսուհետ պետք է խստացվի կոռուպցիան և մենաշնորհները:

Արդեն անցել է շուրջ երկու ամիս և ArmLur.am-ը փորձեց հասկանալ, արդյո՞ք դրական բան նկատվում է, թե ոչ: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Հայկ Սարգսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Նման հարցի պատասխանելու համար պետք է իմանալ, թե ինչպիսին է ժամանակացույցը, միջոցառումների համակարգը, մեթոդները`  ըստ էության գոյություն ունեցող չարիքը վերացնելու համար»:

Տնտեսագետի փոխանցմամբ՝ եթե մեծացել է թափանցիկությունը, այս պարագայում բնական է, որ կունենանք դրական արդյունքներ: Նրա կարծիքով` քաղաքացիական հասարակությունը հետևում է կառավարության գործընթացին: Կառավարությունն իր արդյունքների, ակնկալիքների, խնդիրների լուծման մասին պետք է հաշվետու լինի ժողովուրդի առջև:
«Այլապես դատել սովորական քաղաքացուն այսօր կոռուպցիայի մակարդակի կրճատման վերաբերյալ դժվար է, քանի որ այդ ամենն ունի որոշակի ժամանակային լար»,- հավելեց  տնտեսագետը:
Տնտեսագետը նշեց նաև, որ արդյունքները մեկ- երկու և ավել տարիների ընթացքում նոր իր մաշկի վրա քաղաքացին դրական փոփոխություն կզգա:

Լիդա Եղիազարայն




Լրահոս