Այն հանգամանքը, որ թե’ իշխանությունների, թե’ ընդդիմության նկատմամբ վստահություն չկա ժողովրդի կողմից, գաղտնիք չէ:
ArmLur.am- ն այս թեմայով զրուցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ. «Անկեղծ ասած ես չգիտեմ, թե ինչ պետք է անել այդ վստահությունը վերականգնելու համար, որովհետև մինչև հիմա ինչ արել ենք դա չի նպաստել վստահության ավելացմանը»:
Լյուդմիլա Սարգսյանը նաև ասաց, որ ժողովուրդը ձայն կտա միայն նրանց, ովքեր քարոզարշավին կլինեն ամենաանկեղծը. «Թե ժողովուրդը ում կտա իր ձայնը շատ անորոշ է, բայց կարծում եմ, որ նրանք կընտրեն նրան, ով քարոզարշավի ժամանակ կլինի ամենաանկեղծը, քանի որ ժողովուրդն ունի անկեղծության կարիք»: