
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կփորձեն հնարավորինս արագ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը որոշված չէ, ԱՄՆ–ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, կփորձեն հնարավորինս արագ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը»,– ասել է Ուորլիքը։